Aysor.am-ը գրում է․
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը սոցցանցում վերլուծել է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և նախազգուշացրել, թե ինչ վտանգներով են դրանք հղի՝ ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականության պարագայում։
«Եկեք ամրագրենք այս երկու օրերի որոշ առանցքային կետեր:
1․ Հայաստանը քողարկված իրականացրեց սահմանազատման առաջին փուլը Սյունիքում և, ըստ իշխանամետ պաշտոնյաների հայտարարությունների, Հայաստանի Սյունիքի մարզի մի մասը արդեն պաշտոնապես համարվում է Ադրբեջանի տարածք (խոսքը վերաբերում է Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի ՝ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից գրավված հատվածին):Այդ տարածքները ներկայացվեցին որպես ադրբեջանական ՝ հիմնվելով ԽՍՀՄ քարտեզների վրա։
2․ Ադրբեջանը ցուցադրական գործողություն է իրականացրել `ցույց տալու Հայաստանի հարավային շրջանները երկրի մնացած տարածքներից կտրելու և հայ-իրանական լոգիստիկ կապը փակելու իր հնարավորությունները:
3․ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն նախապատրաստում են մեզ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի մեկնարկի , սակայն այն պայմանները, որոնց համաձայն Թուրքիան կհամաձայնվի բացել սահմանները Հայաստանի հետ, և որին համաձայնվել են Հայաստանի իշխանությունները, պահվում են խորը գաղտնիության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ