Այն, որ մեր թշնամի պետության ղեկավարն իր քաղաքական ու դիվանագիտական կարողություններով գերազանցում է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող և երկրի փաստացի ղեկավարումն իրականացնող անձի հնարավորություններին, դա արդեն ակնհայտ է և, գրեթե, ամեն օր իր արտահայտությունն է ստանում Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցող անբարենպաստ զարգացումների տեսքով: Դրա ամենաթարմ ապացույցը օգոստոսի 25-ից Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածների փակման իրողությունն էր և այն հրապարակային հայտարարությունը, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը այսօր հայկական տեղանունները ներկայացրեց ոչ ավել, ոչ պակաս , քան ադրբեջանական անվանումներով... Ի դեպ պատահականորեն, թե օրինաչափորեն դրանից ժամեր հետո պարզվեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար...
Հ.գ.- Գրեթե մեկ տարի առաջ մարտադաշտում ոչ այնքան զենքի ուժով, որքան ճկուն դիվանագիտությամբ Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է... Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր իշխանությունն արժանապատիվ խաղաղության հասնելու փոխարեն, որդեգրել է ցանկացած գնով (անգամ պատմական տարածքներ զիջելով ու մուրալով) խաղաղության հասնելու մարտավարություն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1323839721365364&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել