Ըստ ՔՊ-ի` երկրում միայն իրենք ու իրենց ընտրողները պետք է որոշում կայացնեն, տեր լինեն, քանի որ իրենք իշխանություն են։
Ճիշտ ժամանակն է տեր լինելու, դե տեսեք ինչ եք անում, ճանապարհի բացելու հարցը լուծեք։
Էն ՊՆ նախարարն էլ մի քանի օր առաջ թշնամուն սատկացնելու հրաման էր տվել, բանակը չի կատարե՞լ հրամանը, թե՞...
Ի դեպ` երբ ամիսներ առաջ մենք խաղաղ ակցիաներ էինք անում և մի կես ժամով քաղաքում ճանապարհ փակում, այն ժամանակ գրեթե ողջ ուժային համակարգը արագորեն մեզ բերման էր ենթարկում և քրեական գործեր հարուցում, տուժ ու տուգանքի ենթարկում, իսկ երբ ադրբեջանցիներն են զավթել ռազմավարական նշանակության ճանապարհը` ուժային համակարգը ոչինչ չի ձեռնարկում կամ ավելի ճիշտ` զբաղված է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին սպասարկելով։
Փաստորեն ադրբեջանցիներին կարելի է զավթել մեր ճանապարհները, իսկ հայրենի ընդդիմադիրներին ճանապարհ փակել նույնիսկ չի կարելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել