ՀՀ ԱԺ-ում վերջին երեք օրերի ելույթներից, հայհոյանքից ու բախումներից դուրս բերեցի ընդամենը երկու միտք․
1․ Խաչատուր Սուքիասյանն ասում է՝ աշխարհը մեզ չի ներում ԽՍՀՄ սահմանները, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանները փոխելու, ասել է, թե Արցախն ազատագրելու համար։
Կարող ենք հասկանալ, որ ՀՀ քաղաքական իշխանությունը հիմա քայլում է աշխարհի կողմից ներվելու ճանապարհով։ Հանձնում է Արցախը, վերականգնում է ԽՍՀՄ սահմանները։
2․ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության մասին իր գնահատականում ասաց, որ նրանց ՕԳԳ-ն խիստ ցածր է։
Կարող ենք հասկանալ, որ ընդդիմության անարդյունավետ աշխատանքի շնորհիվ/պատճառով է Նիկոլ Փաշինյանը հաջողության հասնում ընտրություններում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158481514878831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել