Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշինյանը չէր ստորագրել, որովհետեւ որոշ կետերի հետ համաձայն չէր։ Այդ կետերը հանվեցին, նոր ստորագրեց. դա է եղել իրական պատճառը». խոսքը կապիտուլացիոն համաձայնագրին է վերաբերվում:
Սա միանշանակ պետք է դիտարկել որպես ՔՊ կուսակցության և գործող իշխանության պաշտոնական հայտարարություն: Ակնհայտ է դառնում, որ մինչ ստորագրելը թշնամու կողմից առաջադրվել են ավելի ծանր պայմաններ: Տեսնելով կապիտուլյանտի վախերն Ալիևից ու վերլուծելով վերջին 8 ամիսներին տեղի ունեցած զարգացումները ակնհայտ է դառնում, որ այդ պայմանները ոչ թե մերժվել են, այլ հետաձգվել:
Ուստի՝
անհրաժեշտ եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը վաղը բոլորիս տեղեկացնի.
1) ինչ պայմաններ են եղել առաջադրված փաստաթղթում, որն իր ստորագրելուց առաջ հանվել են,
2) որքա՞ն ժամանակ է նա խնդրել այդ կետերի հետաձգման համար,
3) արդյո՞ք այս պահին չի ստորագրել լրացուցիչ փաստաթուղթ, որը հաստատել է այն կետերը, որոնք հետաձգվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից,
4)արդյո՞ք կառավարության ծրագրում ներկայացված հարևանների (այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի) հետ խաղաղություն հաստատելու գինն այդ կետերն են, որոնք հանվել էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
Եթե իսկապես եղել են այդպիսի կետեր, որոնք հանվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից և դրանք իսկապես հանվել են, ոչ թե հետաձգվել, ապա վաղը Փաշինյանը կհրապարակի այդ կետերը: Հակառակ դեպքում՝ ակնհայտ կդառնա, որ թվարկածս 4 հարցերն ունեն ոչ հայանպաստ պատասխաններ:
Եթե չեն եղել հանված կետեր, ապա Փաշինյանը Հովիկ Աղազարյանի հայտարարությանը պետք է տա քաղաքական գնահատական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1768817119994736
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել