«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը» հրապուրիչ է հնչում, և որևէ խելամիտ մարդ չի կարող չցանկանալ նման դարաշրջան, բայց հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, այն ոչ այլ ինչ է, քան մերձավորարևելյան և հարավկովկասյան իրականությունից, մեղմ ասած, հեռու գեղեցիկ բառակույտ։
Արևելյան ասույթը պնդում է՝ «հալվա, հալվա ասելով, բերանը չի քաղցրանա», նույնը նաև՝ «խաղաղություն» բառի կրկնությամբ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի բացվելու։
Գրեթե վստահ եմ, որ թշնամական կողմից սրան կա՛մ դրական արձագանք չի լինելու, կա՛մ հնչելու են հերթական լկտի հոխորտանքն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4666370410068048
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել