Չէ, բայց պատկերացրեք էլի. համարյա մի տարի դու զոհված տղու մարմինը պահես սառնարանում, անունը ներառես անհետ կորածների ցանկում ու տնեցիքին ասես՝ «մասունքները ման եկեք, գերիների շարքերում նայեք, մենք տեղեկություն չունենք»....
Համարյա մի տարի դու դի թաքցնես, բայց դրա հետ մեկտեղ էս «պատերազմի» զոհերի պատասխանատվությունն ում վրա ասես, որ չքցես:
Մի հատ անտեր-անտիրական թափառաշրջիկի մարմին են գտնում, միանգամից քրեական գործ են հարուցում, զինվոր տղու մարմինը մի տարի անատոմիկում պահելուց ոչ մեկի մոտ հարց չառաջացա՞վ, թե սա ում մարմինն ա: Քննչական կոմիտե, առողջապահության նախարարություն, էդ դիահերձարանի ղեկավարությունը, դատաբժշկական փորձագիտական կենտրոն մենտրոն, ձեզնից ոչ մեկ չեկա՞վ հարցներ՝ բա էս պետական դիահերձարանում էս ի՞նչ դիրեր եք պահում: Բա ՊՆ-ն տեղյակ չէ՞ր, թե իր զինվորն ո՞ւր ա: Ինքն էլ սաղից անտեղյակ կարծում էր, որ անհետ կորա՞ծ ա: Իսկ կարո՞ղ ա էս վերը թվարկածներս առաջին օրվանից էլ շատ լավ իմացել են ինչ ա կատարվում ու ինչի համար, ուղղակի վերջին անբարոյականի պես լռել ու ստել են ծնողներին ու հանրությանը: Կարող ա:
Բերնո՞վ եք ասում՝ 10 ամիս դու կարծես, թե որդիդ հեսա-հեսա տուն կգա, երևի գերի է, երևի մի տեղ թաքնվել է, այնինչ ինչ որ անսրբություն անասուններ քո որդուն 10 ամիս ա պահում են սառնարանում, որ իրանց թուրք շեֆի համար հավելյալ զոհերի թիվ չհայտնեն, անդորրը չխանգարեն....
Ես ասել եմ՝ նիկոլն անհայրենիք անասուն ա, բայց նրա հետ հավասար անբարոյական անասուններ են նրանք, ովքեր հանցակից են էս ամենին, ովքեր նիկոլի հաճոյանալու ու քիչ թիվ ներկայացնելու համար 23 տարեկան տղու մարմինը 10 ամիս պահում են, ստում, թե իբր անհետ կորած է, հետո մեկ էլ մի օր կանչում, դին տալիս ծնողին, ասում՝ «սառնարանում էր մնացել»: «Հայրենի» իշխանությունները սենց են «շնորհակալ» իր կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած զինվորին ու նրա ընտանիքին:
Ի՞նչ մաղթես էս ամենի պատասխանատուներին ու էսքանից հետո նիկոլի գովքն անողներին: Թերևս մեկ բան, որ սատկեն ու հուր հավիտյան անհետ կորած համարվեն իրենց հարազատ-բարեկամների, ծնողների ու զավակների համար: Ու մի բուռ հողի արժանի չլինեն, որովհետև էդ մի բուռ հողը սեփական կյանքի գնով պահած զինվորի մարմնի ու հիշատակի հանդեպ նրանք իրենց ամենավերջին սրբապիղծի պես պահեցին, պաշտպանեցին ու սատարեցին էս ամենի թիվ մեկ մեղավորին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել