Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել Է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք Է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առևանգել են անհայտ անձինք և դրանով ուրիշ ուղևորների տարել Իրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 23-ի երեկոյան Աֆղանստանից տարհանվող քաղաքացիներով երրորդ ինքնաթիռն Է ժամանել Է Ուկրաինա, որի մեջ եղել Է 98 ուղևոր, որոնց թվում՝ Ուկրաինայի 41 քաղաքացի:

«Մեր ինքնաթիռն առևանգել են այլ մարդիկ: Օգոստոսի 17-ին մեզնից փաստորեն գողացել են ինքնաթիռը. այն ուկրաինացիներին տանելու փոխարեն անհայտ ուղևորների խմբով թռել Է Իրան»,-Ենինը պատմել Է «Գրոմադսկե ռադիո»-ին («հանրային ռադիո»), սակայն չի ճշտել, թե ինչով Է ավարտվել միջադեպը:

Նրա խոսքը օգոստոսի 24-ին մեջբերվում Է ռադիոյի կայքում: «Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես չեն հաջողվել, քանի որ մեր ուղևեւորները չեն կարողացել հայտնվել օդանավակայանի տարածքում»,-հավելել Է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը: Ենինը նշել Է, որ վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ դիվանագիտական ծառայությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի գլխավորությամբ, աշխատել Է «քրաշ-թեստի» ռեժիմով:

Ներկայում Աֆղանստանի բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, որը բռնատիրել Է իշխանությունն Աֆղանստանում: Օտարերկրյա քաղաքացիների և արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինվորականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել