Tert.am-ը գրում է․
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ․ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին:
Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/08/23/Hayastan-dashinq/3685315
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



