Հիմա այն մասին, թե ինչ՞ ունենք, ինչ՞ է գալիս և ինչ՞ է մեզ սպասվում:
Առաջին հերթին, ունենք իրավիճակը բացարձակապես ոչ ադեկվատ գնահատող կառավարություն, որը, չնայած պատերազմի աղետալի հետևանքներին, շարունակում է Հայաստանը տանել դեպի ռազմական, դիվանագիտական և տնտեսական լիակատար անկման:
Պետք է սթափ ընդունել այն փաստը, որ Հայաստանում ապրում են մի քանի հարյուր հազար մարդ, ովքեր եռանդուն կերպով աջակցում են իշխանություններին ՝ փաստացի դրանով իշխանություններին տալով երկիրը վերջնական տապալելու ինդուլգենցիա:
Ի՞նչն է պատճառը:
Ռացիոնալությո՞ւնը: -Ո՛չ:
Խաղաղասիրությո՞ւնը: -Ո՛չ:
Մշտական քաղաքական լարվածությունից հոգնածությո՞ւնը: -Ո՛չ:
Միակ ռեսուրս է հանդիսանում «նախկինների», «սևերի», «հարուստների»,<<ղարաբաղցիների>> և այլնի նկատմամբ ատելությունը և հիպոթետիկ "նախկինների վերադարձի" հանդեպ վախը , այսինքն ՝ միայն բացասական թրենդների գեներացումը , ոչ՛ ավել ոչ՛ պակաս:
Արդյո՞ք այս մարդիկ մեղավոր են: - Նույնպես ո՛չ:
Քանի որ տարիներ շարունակ հասարակության մեջ մարնարկրկիտ սերմանվել է ատելության "մշակույթը", ինչը, ի վերջո,տրմաբանորեն հանգեցրեց երկրի `որպես հայերի "միասնական" ազգային օջախի, սողացող ոչնչացմանը:
...
Ի՞նչ կլինի:
6 ամսից մեկ տարվա ընթացքում փաշինյանական կառավարությունը Հայաստանի հիմնական միջպետական ճանապարհների վերահսկողությունը կփոխանցի թշնամի երկրներին (Ադրբեջան և Թուրքիա):
Այսինքն ՝ դեպի Հարավ տանող ճանապարհն արդեն փաստացի գտնվում է թուրք-ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո (Կապան-Գորիս ճանապարհի 26 կիլոմետր), այնուհետև փաշինյանական իշխանությունները Տավուշի մարզի մի մասը կփոխանցեն այն հատվածում, որտեղով անցնում է դեպի Հյուսիս ճանապարհը (այսինքն ՝ Հայաստանի դեպի Վրաստան միացնող մայրուղին):
Նաև մինչև տարեվերջ համաձայնություն ձեռք կբերվի Սյունիքով Ադրբեջանը և Նախիջևանը (Թուրքիա) կապող ճանապարհը բացելու վերաբերյալ:
Սրան զուգահեռ,մեկ տարվա ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կբացվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ `Հայ Դատի գաղափարներից Հայաստանի հրաժարվելու դիմաց, և կդադարեցվի համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Երևանի ջանքերը (այս պահը իշխանությունները կատաղի հերքելու են,սակայն ներկայիս կառավարությունը այս ամենն անելու է `հնարավորինս քողարկելով գործընթացը, օրինակ` թուրքերի հետ Ցեղասպանության հարցով հանձնաժողով ստեղծելով, որը ինքնաբերաբար կդանդաղեցնի Ցեղասպանության միջազգային մակարդակով ճանաչման բոլոր գործընթացները):
Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան, որը շատ շուտով իր ձեռքը կվերցնի Հայաստանի տնտեսության մնացորդները:
Կրկնում եմ ՝ Հայաստանի կործանման գործընթացը "հեղափոխական" իշխանությունների կողմից կփաթեթավորվի «խաղաղության և բարիդրացիության», «բարգավաճման և ներդրումների» շապիկով:
Միաժամանակ, Թուրքիան Ադրբեջանի ձեռքով կբռնակցի Սյունիքի հարավային հատվածը: Առաջին փուլում անեքսիան լինելու է լոգիստիկ-տնտեսական, որին հաջորդելու է Հայաստանի Սյունիքի մարզի բռնի անջատման ռազմաքաղաքական ամրապնդումը:
Զուգահեռաբար, Ադրբեջանը կբնակեցնի Հայաստանի օկուպացված տարածքները քոչվոր թյուրքական ցեղերի (ադրբեջանցիներ) ներկայացուցիչներով, ինչը հետագայում շատ կդժվարացնի հայկական տարածքների ապազավթումը:
Ի դեպ, ադրբեջանցիներն արդեն դա անում են Արցախում ՝ հայկական Շուշի և Հադրութ քաղաքները բնակեցնելով եկվոր թուրքալեզու խառնամբոխով:
Ի դեպ, այն մարդկանց զանգվածների մեջ, ում ալիևյան կառավարությունը նախատեսում է տեղափոխել մեր տարածքներ,ԱՆՊԱՅՄԱՆ կլինեն Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Իրաքից ռադիկալ իսլամիստներից բաղկացած խմբեր:
Շարունակելի...
...
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/862558474652755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել