Tert.am-ը գրում է․
Շուրջ 12 000 արտասահմանցի և Աֆղանստանի քաղաքացի, որոնք աշխատելիս են եղել դեսպանություններում և միջազգային մարդասիրական կառույցներում, հեռացել են երկրից այն պահից, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները մտել են մայրաքաղաք:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, տարհանման գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ վտանգ կա, և իրենք չեն ցանկանում բախումներ ունենալ թալիբների հետ Քաբուլի օդանավակայանում:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թալիբներն արգելափակել էին օդանավակայանի մուտքը երկիրը լքել ցանկացող աֆղանների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/08/21/afghanistan/3684689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



