Պաշտոնյաները, նրանց որդիները զորկոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար: Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին: Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել