Ռուսաստանը վերջապես զգա՞ց պանթուրանական գաղափարախոսության վտանգները…
Վերջին օրերին Մոսկվա-Բաքու երկխոսության հռետորաբանությունն ավելի ոչ բարեկամական է դարձել։
Բնական է. շահերի բախում տարածաշրջանում…
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին Մոսկվա հրավիրելով և զենքի մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելով հայկական կողմի հետ՝ պաշտոնական Մոսկվան հասկացնում է թուրքական աշխարհին, որ չնայած ՌԴ-ի արտաքին մարտահրավերների առատությանը, ռուսական կողմը չի պատրաստվում անուշադրության մատնել իր դաշնակցին՝ Հայաստանին՝ բնականաբար սեփական շահերից ելնելով։
Տևական ժամանակ ադրբեջանական կողմին սիրաշահելուց հետո սա ռուսական կողմի երկրորդ կոշտ մեսիջն էր Բաքվին ու իր «տերերին»՝ ռուսները չեն պատրաստվում լքել տարածաշրջանը։
Ալիևը, Հայաստանին «խաղաղության պայմանագիր» առաջարկելուց ու ըստ ամենայնի, գաղտնի համաձայնություն ստանալուց հետո, փորձում է մեղադրել ռուսական կողմին՝ տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի (հայերին զենք մատակարարելով) մեջ։
Հավանաբար, Ալիևը մոռացել է, որ ընդամենն օրեր առաջ է 2 միլիարդ դոլարի ձենքի պայմանագիր կնքել Իսրայելի հետ։
ԱՄՆ-ի կողմից՝ Աֆղանստանում թալիբներին իշխանությունը «հանձնելուց» հետո ՌԴ-ն՝ գեոպոլիտիկ տեսանկյունից այլընտրանք չուներ, քան զինելու հայկական կողմին՝ թեկուզև ահագնացած պանթուրանական «շարժումը» տարածաշրջանում չեզոքացնելու համար։
Հիշեցնեմ, որ արցախյան վերջին պատերազմից հետո Պակիստանում «պատրաստվող» ահաբեկչական խմբավորումները՝ արևմտյան որոշ ուժերի ուղիղ վերահսկողությամբ, ընդլայնվում են տարածաշրջանում և փորձում կյանքի կոչել «պանթուրքիզմի» գաղափարախոսությունը՝ ստեղծելով Մեծ Թուրան պետությունը։
Թուրքիան, բնականաբար, ոչ բացահայտ կերպով, բայց աջակցում է ահաբեկչական խմբավորումների առաջխաղացումն Աֆղանստանում, քանզի վերջիններս կոնկրետ սպառնալիք են ՌԴ-ի համար։
Այսպիսով, ՌԴ-ից պատասխանում են Ալիևին, որ տարածաշրջանային բալանսը պահպանելու համար ռուսական կողմը շարունակելու է զինել Հայաստանին՝ նշելով, որ այդ հարցը ՌԴ-ի ինքնիշխանության տիրույթում է։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Լավրովի վերջին հայտարարությունն ամբողովին խառնեց Ալիևի պլանները՝ Արցախի (այն ինչ մնացել է) հանդեպ հնարավոր ոտնձգությունների մասով։
Եվ հետո, ռուսն էդքան էլ միամիտ չի, որ «խաղաղապահ առաքելություն» իրականացնելու համար էդքան ծախս անի զորքի ու զինտեխնիկայի վրա…
Հ.Գ. Կարծում եմ՝ ռուսները պետք է առավել կոշտ քաղաքականություն որդեգրեն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերվելիս…
May be an image of 1 person, standing and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել