Փաստորեն, «հումանիստական» արժեքների ջատագով ԵՄ-ն ճանաչում է Աֆղանստանը «գրաված» թալիբներին՝ որպես երկրի իշխանության լեգիտիմ իրավահաջորդի՞…
Եվրոմիությունից եկող ազդակներն այդ մասին են վկայում։
ԵՄ-ը, թալիբների հետ հնարավոր համագործակցությունը բացատրում է Եվրոպային սպառնացող հումանիտար և միգրացիոն աղետներով…
ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովն ավելի ուշ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցելու թալիբների հետ, իսկ վերջիններիս՝ որպես երկրի օրինական իշխանություն ճանաչելու մասով ՌԴ-ն դեռ չի շտապում…
ԱՄՆ-ի անհասկանալի պահվածքի արդյունքում Աֆղանստանում իշխանությունը վերցրած ահաբեկչական խմբավորման անդամները շնորհավորական ուղերձներ են ստացել նաև մուսուլմանական աշխարհը ներկայացնող երկրներից…
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ի դեմոկրատների խամաճիկային կառավարությունը դեռևս 2018թ.-ին՝ Դոհայում, գաղտնի բանակցություններ էր սկսել թալիբների հետ՝ հավանաբար ընդանուր շահերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելով։
Փոքր-ինչ տարօրինակ է, որ աշխարհի հզորները վերջնարդյունքում չեն կարողանում հաղթել՝ հզորությամբ իրենց բանակներին հազարապատիկ անգամ զիջող ահաբեկչական խմբավորումներին…հետևությունները թողնում եմ ձեզ…
Տեսնում ե՞ք, երեկ թալիբներն ահաբեկիչներ էին, իսկ այսօր՝ Աֆղանստանի օրինական «տերերը», որոնց հետ հաշվի է նստում ողջ աշխարհը…
Իսկ «միջազգային հանրությունն» իհարկե լուռ է…
Հ.Գ. Իսկ մենք՝ անգամ ցեղասպանվելիս, խնայում ենք Բաքվի նավթամուղերն ու բնակավայրերը՝ սարսափելով «միջազգային արձագանքից»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել