Նախարարների, պատգամավորների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների 1մլն. Դրամի հասնող աշխատավարձ-պարգևավճարների ֆոնին 《ժողովրդի ծառա》 իշխանություննեը մեծ ու փոքր խոստումներ են տալիս առաջիկա 5 տարիների մասով։ Մասնավորապես` ունենալ 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ,
նվազագույն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ստացվում է, Նիկոլն ու նիկոլները համարում են 17 հազար դրամ աշխատավարձի բարձրացումը բավարար է 《հպարտ》քաղաքացիների համար, այդ դեպքում ինչու՞ են պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները հասնում միլիոնի, կամ ինչպե՞ս են նվազագույն կենսաթոշակը դարձնելու 85 հազար, ի՞նչ միջոցներով, եթե նեդրումներ չկան, գործող բիզնեսներն են փակվում։
2050թ-ի հեքիաթները մոռանալով հույսները դրել են արտաքին նոր վարկերի ներգրավման և գործող բիզնեսին նոր հարկային բեռով տեռորի ենթարկելու վրա։ Սրանք այլ տարբերակ չունեն, քանի որ Հայաստանում քաղաքական և տնտեսական տեռորի պայմաններում որևէ լուրջ ներդրում չի արվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել