Հայաստանը համաձայնել է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, այսպես կոչված կոմունիկացիաների «ապաշրջափակման» շուրջ:
Հարցեր...
Ի՞նչ է սա նշանակում։
Փաշինյանական իշխանությունները համաձա՞յն են "փոխանցել" հայկական տարածքները թուրքերին: ՀՀ կառավարությունը ենթարկվե՞ց թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժին:
Ի՞նչ է, ընդհանրապես, կատարվում։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը «ապաշրջափակումը» դիտարկում է բացառապես որպես հայկական տարածքների գրավումը օրինականացնելու առաջին փուլ և բացառապես Սյունիքի միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական վերամիավորման համատեքստում:
Ընդ որում, պետք է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի տարածքի բռնակցումը դիտարկում են որպես "դեմարկացիայի և ապաշրջափակման" հիմնական նպատակ , ընդ որում նրանք դա նույնիսկ չեն թաքցնում:
Ստորև ներկայացնում ենք հայկական քաղաքների պաշտոնական ցանկը, որոնց նկատմամբ քոչվոր ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևն արդեն բացահայտորեն արտահայտել է իր նկրտումները (թուրքական անվանումները հատուկ փակել եմ) :
Այսինքն ՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ բոլոր գործընթացների վերջնական նպատակը Հայաստանի գրավումն է (տնտեսական կամ ռազմական):
Այս պայմաններում համաձայնվել բացել հաղորդակցությունները՝ նշանակում է երկիրը միտումնավոր մասնատել:
Եթե բացեիբաց խոսենք, ապա փաշինյանական իշխանությունները իրավիճակը հասցրեցին մի դրության, որտեղ Ադրբեջանը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ իր պահանջներն է ներկայացնում Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում:
Եվ ի դեպ, բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Ապագ Կա»-ի օգտին, խորհուրդ եմ տալիս կարդալ այն քաղաքների ցանկը, որոնց նկատմամբ ադրբեջանցիները ունեն հավակնություններ, չէ որ այդ քաղաքների "հպարտ քաղաքացիները" պետք է հասկանան, թե ինչպիսի Ապագա է սպասվում իրենց ,եթե փաշինյանական իշխանությունները շարունակեն ներկայիս որդեգրած քաղաքականությունը :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել