Ի՞նչ արժե հայրենիքը...
Ինչքա՞ն են վճարել որոշ օլիգարխները և պաշտոնյաները նիկոլին` շինծու և իրական գործերով ճաղերի ետևում չհայտնվելու համար։
Ինչքանո՞վ են ծախվել որոշ զինվորականներ` Արցախը թշնամուն նվիրելու համար։
Ինչքա՞ն գումար են վաստակում որոշ ճանաչված հեռուստամեկնաբանները` նիկոլին ու թուրքին գովերգելու համար։
Ինչքա՞ն են կողքից վաստակում նիկոլի ծառաները` հայրենիքը դավաճանածի կողքին անսասան մնալու համար։
Ինչքա՞ն են վաստակում գրպանային քննիչները, դատախազներն ու դատավորները` թուրքի ճանապարհը հարթելու համար։
Ինչքա՞ն գումար են ստացել բոլոր դավաճանները` հինգ հազար զինվորի գլխներն ուտելու համար։
Ի վերջո, ի՞նչ արժե հայրենիքն այս չմարդկանց համար...
Հ.Գ. ալիևը հոխորտում է, իսկ դուք լուռ եք։ Լուռ եք, քանզի ծախվել եք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել