Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական աննախադեպության մասին ավետեց։ Ըստ նրա՝ Սևանալճի բարձրությունն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին գրանցելու էր պատմական ռեկորդ։ Սակայն, ինչպես միշտ, հերթական այս աննախադեպությունն էլ հերթական ոչ աննախադեպ ստախոսությունն էր։ Թեև Արփա-Սեւան թունելով տարեսկզբից ջրի հավելյալ մուտք է ապահովվել, լճի մակարդակն օգոստոսի 13-ի դրությամբ 1900,68 մ է, որը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900,73 մ նիշից:
Այս իշխանությունն իշախնության եկավ Սևանալճից ջրառի արգելման խոստմամբ։ Նույնիսկ օրենք ընդունեց, որը պետք է երաշխավորեր ջրառի բացառումը։ Հիշում եմ, այդ օրերին սևանցի մի պատգամավոր կար, ով ԱԺ ամբիոնից մեծ ոգևորությամբ հայտնում էր, թե վերջ, այսպիսով Սևանալիճը փրկված է։
Պարզվեց ի՞նչ. հերթական դեմագոգիան պոպուլիզմական ոճաբանությամբ։
Ի դեպ, ես ամենևին դեմ չեմ Սևանալճից լրացուցիր ջուր բաց թողնելուն։ Բայց ես դեմ չէի նաև նախկինում, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմության աթոռներից կուրծք էր ծեծում, թե չի կարելի ջուր բաց թողնել։
Քաղաքականությունում հաջողությունն իսկապես պոպուլիզմի վրա է հենված, բայց արդյո՞ք մեկ կոպեկի արժեք ունի այդպիսի քաղաքականությամբ իշխանություն ստանալը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1761839747359140
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել