Երբ հանրային բարձր պաշտոնյան բացահայտ ստում է, ուզում ես բռնես ու մի լավ քոթակես, բայց հիշում ես, որ ծեծը կամ մարմնական վնասվածք հասցնելը նախատեսում է քրեական պատաախանատվություն:
Մտածում ես այդ դեպքում յոթ հարկանի հայհոյանք հնչեցնես ստախոս բարձրաստիճան պաշտոնյաի հասցեին, բայց հիշում ես, որ բոլորովին վերջերս այս իշխանությունը քրեական պատասխանատվություն նախատեսեց նաև դրա համար:
Այսինքն քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին: Չի կարող որևէ կերպ իր արդարացի զայրույթը սպառել:
Ուստի այս պարագայում անհրաժեշտություն է դարձել հանրային պաշտոն զբաղեցնողի կողմից ստելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել