
Այսօր շատ դերասաններ, երգիչ-երգչուհիներ, բացի մասնագիտական գործունեությունից, զբաղվում են նաև հեռուստատեսային տարբեր աշխատանքներով` հաղորդավարությամբ, հանդիսավարությամբ, շոու ծրագրերով և այլն: Վերջերս նրանց շարքին դասվեց նաև երգիչ Նարեկ Բավեյանը, ով «Երևան» հեռուստաընկերության եթերում այժմ երաժշտական հաղորդում է վարում:

«Իմ մասնագիտությունն ինձ շատ հոգեհարազատ: Ինձ հետաքրքրող ու հաճելի այլ շատ զբաղմունք կարող է ունենամ, բայց երգն ու երգարվեստն ինձ համար անփոխարինելի են: Ինչ վերաբերում է հաղորդավարական աշխատանքին, ասեմ, որ հեռուստատեսությունը միշտ էլ հեռու չի եղել իմ գործունեությունից: Հաղորդում վարելու առաջարկը ստացել եմ Սուրեն Թադևոսյանից: Իհարկե, սիրով համաձայնվեցի, քանի որ գոնե մինիմալ համոզված էի հայերեն գրագետ խոսելու իմ կարողության վրա, ասում եմ մինիմալ, որպեսզի անհամեստ չհնչի”,- համեստորեն պատասխանեց Նարեկը:

Ի դեպ հաղորդավարությունը միակ աշխատանքը չէ, որ Նարեկը ցանկացել է փորձել: «Կինոյի հետ կապված կոնկրետ բան ասել չեմ կարող, ժամաակին շատ եմ ցանկացել խաղալ ֆիլմերում: Բայց որքան ես ավելի շատ եմ փորձ ձեռք բերում, այնքան համոզվում եմ, որ ավելի խստապահանջ եմ դառնում ինքս իմ նկատմամբ: Եթե 5-6 տարի առաջ առանց երկար – բարակ մտածելու կհամաձայնեի խաղալ ֆիլմում եղած առաջարկի դեպքում, ապա հիմա, եթե միանշանակ համոզված չլինեմ, որ ինչպես հարկն է կարող եմ կատարել ինձանից պահանջվածը, չեմ համաձայնի»,- ավելացրեց հաղորդավար, երգիչ Նարեկ Բավեյանը:
Շարունակությունը՝ այստեղ