Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու խրախուսանքի հինգ դրսևորումները
Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Աբուլֆազի (Նիկոլ Փաշինյանի) կողմից Արցախը թշնամուն հանձնելուց հետո գործի է դրվել Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու նենգ ու դավադիր ծրագիրը։ Բնականաբար, դավաճանն այդ ամենը միայնակ իրագործել չի կարող, ուստի նրան պետք են աջակիցներ, ովքեր պետք է բավարար չափով վարձատրվեն և խրախուսվեն։ Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու թիրախներից մեկը Տավուշի մարզն է։ Այդ գործը հաջողությամբ ավարտին հասցնելու համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզպետ է նշանակել իր քավորին` Հայկ Ղալումյանին, իսկ նրա եղբորը՝ Վահե Ղալումյանին կարգել Ազգային ժողովի պատգամավոր, ավելին դարձնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջական միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Թշնամուն տարածքներ հանձնելու մյուս մարզը՝ Գեղարքունիքն է։ 2021 թվականի ընթացքում թշնամին ոչ միայն ներխուժել է այդ հատվածում ՀՀ տարածք, այլև գերեվարել ու սպանել մեր զինվորներին, ՀՀ պետական սահմանից մի քանի կիլոմետր ներս ամրապնդել իր դիրքերը՝ կրակի տակ պահելով հայկական բնակավայրերը և պաշտպանական դիրքերը։ Այդ գործի արժանի խրախուսումը եղավ այն, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։
Թիրախային մյուս մարզում՝ Արարատում, որտեղ մինչ օրս շարունակվում են սահմանային բախումները Երասխի հատվածում, ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը խրախուսվել է՝ որդուն՝ Սեդրակ Թևոնյանին Ազգային ժողովի պատգամավոր կարգելով։
Վայոց ձորի թշնամուն տարածքներ տալու հարցում խրախուսանքը բավարարվել է հայկական բանակի զինվորականների հետ պայքարի դուրս ելած սկանդալային պատմության հերոս ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին ԱԺ պատգամավոր դարձնելով, իսկ նրա եղբորը՝ նշանակելով մարզպետի տեղակալ, այն մարզպետի, որը հանդիսացել է Տրդատ Սարգսյանի փաստաբանը։
ՀՀ Սյունիքի մարզի մի շարք տարածքներ Սև լճից մինչև Մեղրի թշնամուն բարեհաջող հանձնելու գործի խրախուսանքը ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու ազատությունն է՝ չնայած քրեական գործով մեղադրյալ լինելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքին։
Իսկ այդ ամենին զուգահեռ Արցախի և Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած և մարտական գործողություններին մասնակցություն ցուցաբերած ՀՀ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները կալանավորված են, անգամ զրկված են ազատությունից՝ Ազգային ժողովի պատգամավոր լինելով հանդերձ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել