Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորներն այսօր ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:
ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



