Հնագույն մարդիկ տեղի ունեցող իրադարձություններն արտահայտել են պարզագույն կերպով՝ նկարելով։ Այսպես, օրինակ, մ․թ․ա․ 65-45 հազարամյակներում նեանդերթալացիներն արդեն իսկ պատկերներ էին անում քարանձավերի պատերին։
Իսպանիայի Արդալես քարանձավում գիտնականները հայտնաբերել են հնագույն պատկերներ։ Քիմիական ուսումնասիրություն իրականացնելուց հետո նրանք եկել են եզրահանգման, որ պատկերներն արել են մարդիկ։ Սիմվոլիկ գործունեությունը համարվում է մարդկային ռասսայի կարևորագույն փուլերից մեկը։ Շատ երկար ժամանակ պատմաբանները վստահ էին, որ նեանդերթալացիներն ամենևին ունակ չեն եղել սիմվոլիկ արվեստի գործեր ստեղծելու։
Սակայն բազմապիսի ուսումնասիրությունները շարունակում են ցույց տալ, որ սիմվոլիկ պատկերներ ստեղծել են անգամ նեանդերթլացիները։ Հատուկ ուշադրություն են դարձրել թաղումներին և դրա հետ կապված ծիսակատարություններին։ Հետաքրքրական է, որ հին մարդիկ փնտրում էին երկաթի օքսիդով հարուստ հատուկ նյութեր, որպեսզի ինքնուրույն ներկեր պատրաստեին։
Թվագրումը ցույց է տվել, որ պատկերներն արված են եղել միջին պալեոիլիթի ժամանակաշրջանում։ Օրգանիկ եղանակով պատկերների առաջացումը բացառվում է։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ պատկերներն արվել են բավականին մեծ ժամանակահատվածով տարբերությամբ։