Հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից հետո հետևում եմ, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում, ԱԺ-ում և թե ինչ ցինիզմով է լցված այս ապիկար և կապիտուլյատ իշխանության ղեկավարած երկիրը:
Օրեր առաջ տեղեկացա, որ Դավթաշեն համայնքի ղեկավարը ինձ դատի է տվել և պահանջում է 2 միլիոն դրամ բարոյական վնասի հատուցում: Դավիթաշենի համայնքապետին խոստանում եմ անդրադառնալ ավելի ուշ և ավելի ընդարձակ:
Իսկ հիմա ավելի համառոտ ուզում եմ ներկայացնել նիկոլիզմով տառապող քաղաքական պոռնիկների կողմից ԱԺ-ում գործելաոճին, որը դրսևորվում է ի պատասխան ընդդիմախոսների կողմից կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչների երեսին շպրտվող ճշմարտությանը:
Այս իմպոտենտ իշխանությունը ոչ միայն Ազգային Ժողովում, այլ նաև ԱԺ-ից դուրս՝ փողոցում, պետք է իր մաշկի վրա զգա հայ ազգի ցասումը վերջինին դավաճանելու և թուրքի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելու կեղծ օրակարգն առաջ մղելու համար:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին ձայներ տված 680 000 ընտրողներին, որոնց այսօր վերարտադրված դավադիր իշխանությունը շահարկում է որպես ՛՛իրենց վստահության քվե տված մեծամասնություն՛՛, ապա հիշեցնեմ, որ շուրջ 2.5 միլիոն ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել են 50 տոկոսից քիչ ընտրողներ, որոնցից 680 000-ը մոլորված են, խաբված են և զոմբիացված են մի մարդու կողմից, ով թուրքի հետ քիրվայությունը գերադասեց հայ ազգի նվիրյալների հիշատակին հավատարիմ մնալուն:
Նիկոլ Փաշինյան ընտրածները պետք է ամեն անգամ զգան, որ իրենք ձայն են տվել կապիտուլյանտ դավաճանին և որ իրենք թելում են դավաճանի շարունակվող դավաճանության թելը հայ ազգի նկատմամբ:
Իսկ ԱԺ-ում նիկոլիզմի ջատագովներին ողջունում եմ որպես քաղաքական պոռնիկների և Ալենչոյի նման անբարոյականներին հորդորում ես խոսափողը անջատելու և աթոռակռիվ անելու փոխարեն հիշել իրենց կեղտոտ անցյալը:
Հ.Գ. Հերոս ծնվում են և հերոս զոհվում են, իսկ դավաճան դառնում են ու դավաճան սատկում են: Այնպես որ, Նիկոլ Փսաշինյանն ու իր թիմակիցները գիտակցաբար ընտրել են դավաճանության ճանապարհը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=536128144302890&id=100037171282950
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել