«Կարթագենը պետք է կործանվեր»
2018թ հայտնի իրադարձությունների վերաբերյալ շատերը հարցնում են ի՞նչու Սերժ Սարգսյանը չկանխեց կապիտուլյանտի «արշավանքը» Գյումրիից կամ չձերբակալեց նրան:
Եկեք պարզ տրամաբանենք,եթե թավշյա խմբակի գործողությունների հետևում կանգնած էին «մութ ուժեր»,արտաքին աջակցություն,աղանդավորներ,ՀԿ-ներ և այլ խմբեր իսկ դա արդեն որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում,ապա կապիտուլյանտը իրենց պլան Ա-ն էր,վստահ եմ կար նաև պալան Բ,պլան Գ և այդպես շարունակ:
Ժողովրդին «մութ ուժերը» արդեն իրենց մեդիա ճնշումով,սոցցանցերով,ֆեյքերով և տարաբնույթ մեթոդներով ներարկել էին ատելություն մեկ անձի նկատմամբ և այդ մեկ անձը Սերժ Սարգսյանն էր:Արցախի հերոս,թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանն էր:Նա էր խանգարում իրենց մութ պլաններին:
Մարդկանց գլուխները մտցրել էին,որ մեր երկրի բոլոր խնդիրները(այսօրվա համեմատ իհարկե այն ժամանակվա խնդիրներ կոչվածը մեղմ ասած խնդիր էլ անվանել դժվար է)մեկ մարդու հեռանալուց հետո կկարգավորվեն և վերջապես օլիգարխներից փողերը կվերցնեն և կբաժանեն բոլոր դեմոնստրանտներին և բողոքավորներին,պատկերավոր ասած մարդիկ պատկերացնում էին ,որ մի օր բարի անթրաշ իրենց վոժդը դուռը կզանգեր կտար մի քանի հազար դոլար և կասեր սա ձեզնից թալանած փողերն են վերցրեք և վայելեք:
Դրա փոխարեն այդ անթրաշ «ազնիվ» վոժդը բերեց մահ, համաճարակ, պատերազմ,ռեպրեսիաներ և կորուստ:
Այսինքն «մութ ուժերը» միևնույն է պլանավորել էին ամեն գնով հեռացնել Սերժ Սարգսյանին և դա պետք է արվեր ժողովրդի ձեռքով:Միևնույնն է չլիներ կապիտուլյանտը,կլիներ հաջորդ «անթրաշ վոժդը»,չլիներ դա առաջ կբերվեր մյուս իրենց աճեցրած թեկնածուն:«Կարթագենը պետք է կործանվեր»
Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել