Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետերը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

«Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել», - ասել է Բիկանտովը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ սահմանին կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի աշխատանքների գործարկման և հետագա սահմանազատման միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել