ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:
Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.
Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».
Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։
ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։
Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետրը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։
Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե Հայաստանի:
Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1753301628212952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել