Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Գրում է Ermenihaber-ը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:

Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: Բազմաթիվ բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Հրդեհներին մոտ գտնվող հյուրանոցներից ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել մի քանի հազար տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկ: Հրդեհների պատճառած նյութական վնասների մասին ամբողջական տեղեկություն դեռ չի հաղորդվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել