Հնարավոր չէ գտնել որևէ տրամաբանական պատճառաբանություն, ինչով կարող է մերժվել «Պատիվ Ունեմ» խմբակցության՝ ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խոր ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ, կենսական նշանակություն: Այն շարունակվում է նաև պատերազմից 8 ամիս անց Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց, ռազմատենչ քաղաքականության հետևանքով: Իրավիճակի հաղթահարման նպատակով պահանջվում է համազգային կարողությունների կենտրոնացում, հայաստանյան քաղաքական ուժերի համագործակցություն, բազմավեկտոր ներքին և արտաքին քաղաքական խնդիրների արդյունավետ լուծում:
Եթե իշխանությունը կփորձի մերժել սա, ուստի այլևս հենց իշխանության կողմից պաշտոնապես կարձանագրվի, որ իշխանությունը լիարժեք հրաժարվել է Արցախի կարգավիճակից, հետևաբար՝ ամբողջ Արցախից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1749536778589437
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել