Ես հասկանում եմ, որ սահմանային լարվածության այս փուլում մշտական ու ապակառուցողական քննադատությունը տեղին չէ, բայց հանուն պետական անվտանգության, մենք պարտավոր ենք հաշվետվողականություն պահանջել ՀՀ իշխանությունից։
2020թ․ պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունը խաբեց ազգին ու բանակին՝ դառնալով մարդկային ու տարածքային մեծ կորուստների պատճառ։ Այսօր մենք՝ հանրությունը և մտավորականությունը պարտավոր ենք բարձրագույն իշխանությանը պարտադրել՝ կատարելու այն քայլերը, որոնք բխելու են ոչ թե իշխանական խունտայի մի քանի հոգու անձնական շահից, այլ հայկական պետականության ու հայ ազգի անվտանգության պահանջներից։
Մեր պետականության ու ազգային անվտանգության թիվ մեկ երաշխիքը մեր ուժեղ բանակն է, որը չի նահանջի, եթե քաղաքական իշխանությունը գործարքի չգնա թշնամու հետ և չջարդի բանակի ողնաշարը։ Մենք պարտավոր ենք կանգնել բանակի կողքին և երբեք չթուլացնել անվտանգային համակարգերը՝ քաղաքական իշխանությանը ստիպելով աշխատել հանուն պետականության, հերթական անգամ ծնկի չգալ թշնամու առաջ ու իր ապիկարության համար չմեղադրել ժողովրդին։
Քաղաքական իշխանությունը ծառայում է պետությանը և պարտավոր է իր յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինել պետականությանը, ազգին, բանակին, բոլորին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158435198873831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել