Մարության Հայկի աշխատավարձը սպասվում է, որ զգալի չափով կբարձրանա( մոտ 1 մլն դրամի մասին է խոսվում), բայց ինքը «մեծահոգաբար» կհրաժարվի ավելացված գումարից։ Մեկ ու մեջ քաղաքապետություն անող Հայկը իր աշխատավարձի բարձրացումը պատճառաբանում է օրենքի պահանջով։ Հետևաբար հաջորդ քաղաքապետը կարող է գալ ու ստանալ աննախադեպ չափի աշխատավարձը և Հայկի նման հրաժարվելու շոուներ չանել։ Ո՞վ է խանգարում այս դեպքում փոխել օրենքը, կատարած ի՞նչ աշխատանքի համար պետք է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողը այդչափ բարձր աշխատավարձ ստանա կամ ո՞ր բարոյական իրավունքով, երբ թոշակը 3-5հազար դրամով են բարձրացրել։ Ինչպես օրեր առաջ նախորդ ԱԺ քայլարած պատգամավորները իրենց տրվող 50 հազար դրամները դարձրեցին 250 հազար դրամ, հիմա էլ նույնն են քաղաքապետարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել