Մարության Հայկի աշխատավարձը սպասվում է, որ զգալի չափով կբարձրանա, բայց ինքը «մեծահոգաբար» կհրաժարվի ավելացված գումարից


21:39 , 27 հուլիս, 2021

Մարության Հայկի աշխատավարձը սպասվում է, որ զգալի չափով կբարձրանա( մոտ 1 մլն դրամի մասին է խոսվում), բայց ինքը «մեծահոգաբար» կհրաժարվի ավելացված գումարից։ Մեկ ու մեջ քաղաքապետություն անող Հայկը իր աշխատավարձի բարձրացումը պատճառաբանում է օրենքի պահանջով։ Հետևաբար հաջորդ քաղաքապետը կարող է գալ ու ստանալ աննախադեպ չափի աշխատավարձը և Հայկի նման հրաժարվելու շոուներ չանել։ Ո՞վ է խանգարում այս դեպքում փոխել օրենքը, կատարած ի՞նչ աշխատանքի համար պետք է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողը այդչափ բարձր աշխատավարձ ստանա կամ ո՞ր բարոյական իրավունքով, երբ թոշակը 3-5հազար դրամով են բարձրացրել։ Ինչպես օրեր առաջ նախորդ ԱԺ քայլարած պատգամավորները իրենց տրվող 50 հազար դրամները դարձրեցին 250 հազար դրամ, հիմա էլ նույնն են քաղաքապետարանում։