Tert.am-ը գրում է.

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներն ու հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակում առաջին անգամ ծնունդ են ընդունել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Բժշկական ջոկատի համար սա առաջին ծննդաբերությունն էր, և ռազմական բժշկության մեջ հաճախ չի կիրառվում: Կեսարյան հատմամբ նման ծնունդը պետք է ընդունի մանկաբույժ-նեոնատոլոգը: Ես իմ մասնագիտական գործունեությունն սկսել եմ որպես մանկական անեսթեզիոլոգ, աշխատել եմ նաև նորածինների հետ: Ես ստիպված էի հանդես գալ ոչ միայն որպես անեսթեզիոլոգ, այլև որպես նեոնատոլոգ: Ծնվել է տղա՝ 4 կգ 250 գրամ քաշով և 49 սմ հասակով»,- ասել է խաղաղապահ առաքելության բժիշկ Անատոլի Ախապկինը:

Նշվում է, որ հղի կինը Մարտակերտի շրջանային հիվանդանոց է դիմել` գանգատվելով որովայնի հատվածում ցավերից: Հիվանդանոցի վարչակազմը, իմանալով, որ հիվանդանոցում և քաղաքում մասնագետ չկա, որոշում է կայացրել օգնության դիմել ռուս խաղաղապահներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել