ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հրաձգային մարմնական վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկի (Ա. Աթասյան) վիճակը ծայրահեղ ծանր է։
Սա այն դեպքում, որ ՊՆ-ն նույն միջադեպի հետ կապված ավելի վաղ փոխանցել էր, որ 3 զինծառայողն էլ հրազենային թեթև վիրավորում են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Փաստորեն պաշտպանության նախարարությունը ոչ միայն ոչինչ չի անում իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար, այլ ավելի խորացնում եղած անվստահությունը։
ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել, իրավիճակին մոտենալ խիստ պատասխանատու կերպով և զերծ մնալ կրավորական կեցվածք ընդունելու ներկայիս գործելաոճից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել