Նախընտրական շրջանում իշխանության պրոպագանդան փորձում էր կարծիք ձեւավորել, որ Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածում մի քանի կիլոմետր առաջ եկած 1000 ից ավել ադրբեջանական զորքը, գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում հետ է կքաշվելու։
Սակայն եղավ ճիշտ հակառակը, ոչ միայն հետ չեն քաշվում, այլեւ ընտրություններից օրեր անց սկսում են մեծ ծավալով ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այդ ֆոնի վրա էլ «կիրթ» եւ «կառուցողական» Ալիեւը հայտարարում է , որ իրենց ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից չեն հեռանա, քանի որ դա իրենց պապերի հողն է ։
Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը կարեւորել էր փոխզիջումների ճանապարհով հասնել տարածաշրջանային կարեւոր հարցերի լուծմանը։
Սակայն հարց է առաջանում.
Ո՞րն է լինելու ադրբեջանական կողմի զիջումը։
Այս պահին տեսանելի զիջում, որ կարող է լինել Ադրբեջանի կողմից, դա ՀՀ սուվերեն տարածքից իր զորքերի հետ քաշելն է , ինչը բնականաբար շատ թանկ գին է ունենալու Հայաստանի համար։
Ստացվում է , որ Ալիեւը մեզ լավագույն դեպքում պետք է զիջի այն, ինչը մեր ռազմաքաղաքական ղեկավարության անգործության ու փնթի վերաբերմունքի հետեւանքով ձեռք է բերել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել