Գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Համապատասխան հրամանը ստորագրել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել