Բոլոր համաշխարհային խնդիրները կարող են լուծված լնել, եթե հասարակությունը դրանց ձեռնամուխ լինի Տոկիոյում հանդես եկող ատլետների համառությամբ: Հուլիսի 21-ին այդ մասն հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ հանդես գալով տեսաուղերձով, որը պատրաստվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Տոկիոյում յուրաքանչյուր ատլետ հաղթահարել է վիթխարի արգելքներ եւ դրսեւորել մեծ նպատակասլացություն»,- նշել է նա:

«Եթե մենք այդ նույն եռանդով ձեռնամուխ լինենք համաշխարհային խնդիրներին, կկարողանանք հասնել ինչի կամենաք: Խաղաղաության: Մաքուր եւ կանաչ մոլորակի: Լավագույն ավելի արդարացի աշխարհակարգի՝ հիմնված առավել խոցելիների աջակցության վրա»,- համոզված է ՄԱԿ-ի ղեկավարը: «Եկեք միասին հետամուտ լինենք նման ապագայի: ՄԱԿ-ի համար պատիվ կլինի լինել ձեր զինակիցն այդ ճանապարհին»,- եզրափակել է Գուտերիշը:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:

Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում:

Օլիմպական խաղեն սկսվելուց չորս օր առաջ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը մնում է բարդ. Ճապոնիայի մայրաղաքաղում նոր դեպքերի օրական աճը գերազանցում է հազարը:

Հուլիսի 12-ից համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Տոկիոյում կրկին ուժի մեջ է մտել արտակարգ իրադրության ռեժիմը, որը կտեւի մինչեւ օգոստսի 22-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել