Tert.am-ը գրում է.

Radio France Internationale-ն ծավալուն անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը` մասնավորապես պատմելով հայկական Շուռնուխի մասին, որը պատերազմի հետևանքով երկու մասի է բաժանվել: RFI-ի հատուկ թղթակիցը պատմել է` ինչպես են տեղացիները, գտնվելով սահմանագծման սպասման մեջ, սեփական գյուղում փախստական դարձել:

«Ապագա այլևս չկա», - մտածեց 34-ամյա Վարդիշաղը, երբ սկսվեց նոր 2021 թվականը: Սուրբ Ծնունդին երեք օր էր մնացել, և այդ երեք օրվա ընթացքում, ադրբեջանցիների պահանջով, 12 շուռնուխցի ընտանիք ստիպված էին լքել իրենց տները: Հունվարի 5-ին, երբ յուրաքանչյուր հայկական օջախում աստվածային լույս է մտնում, 12 տուն դատարկվեց` ընկնելով խավարի քողի տակ: Պատերազմի արդյունքում, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրմամբ` Մոսկվայի միջնորդությամբ, գյուղը բաժանվեց երկու մասի: Սահմանն անցկացվեց մինչև Հայաստանի հարավ տանող մայրուղով:

Գյուղի ներքևի հատվածն Ադրբեջանը համարում է իր տարածքը: Այժմ այնտեղ ադրբեջանական լեզվով  ցուցանակ կա. «Կուբաթլի շրջան, գյուղ Շուռնուխ. Ադրբեջանի Հանրապետություն»: Գրեթե տաս մետր հեռավորության վրա գտնվում են երեք պետությունների զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը, նրանց միջև՝  ռուս խաղաղապահներ:

Արդեն վեց ամիս է, ինչ Վարդիշաղ Մովսեսյանը, ամուսնու և երեք երեխաների հետ, տեղափոխվել է Շուռնուխի վերին հատված: Զինվորական ծառայության մեկնած հարևանը նրանց տրամադրել է իր բնակարանը: Այժմ ընտանիքն իր տանը, որը գտնվում է այստեղից 20 մետր հեռավորության վրա, նայում է ուրիշի տան պատուհանից, իսկ ճանապարհի մյուս կողմում արդեն ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Շուռնուխի բնակիչները հույս ունեն, որ սահմանազատման ընթացքում զինվորականները տեղափոխվեն մի կողմ, և այստեղ չեզոք գոտի կստեղծվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել