Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսի տարածման տեմպերի պատճառով Վրաստանը վերադարձել է «կարմիր» գոտի. երկրում կրկին ցանկանում են պարտադրել քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ կրել բաց տարածքներում: Այս մասին հաղորդում է Эхо Кавказа պարբերականը:

«Այժմ մենք «կարմիր» գոտում ենք: Դա տագնապի գլխավոր պատճառներից մեկն է, և պետք է համապատասխան միջոցառումներ ընդունվեն»,- հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ ներկայիս համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում նման է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին եղած վիճակին, ինչով պայամանվորված՝ այն մեծ ուշադրության է արժանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել