Իրենց զոհված որդու կամ եղբոր հիշատակին ամենաշատ վնասը հասցնում են հենց նրանց հարազատները։ Ու ցավոք, շատ հաճախ դա գիտակցված են անում։
Իրենց գերությունից վերադարձած որդուն, եղբորը, ամուսնուն ամենաշատ վնասը հասցնում են հենց նրանց հարազատները։ Շատերը՝ առանց հասկանալու, շատերն էլ՝ լավ էլ հասկանալով. դհոլ-զուռնա, լայվերով քեֆ-ուրախություն, շոուբիզնեսյան աստղերի հետ ֆոտոսեսիաներ ու նմանատիպ անհասկանալի դրսևորումներով։
Էս պատերազմը խարխլեց նաև առաջին գծից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդկանց արժեհամակարգի ու բարոյականության հիմքերը։ Տեղից էլ մի լավ օրի չէր, պատերազմն էլ ավելի ջրի երես հանեց դա։
Մենք միշտ լսել էինք, բայց երբեք չէինք տեսել արյան վաշխառու մայրերի, քույրերի, հայրերի... դա էլ տեսանք։ Տեսանք նիկոլի համբույրին անարժան մայրերի, տեսանք որդուն կորցրած, բայց նիկոլին գտած մայրերի, տեսանք նիկոլին սատարող զոհվածի հոր... Տեսանք ու դեռ հոգեկաններս դիմանում ա, ու դեռ սթափ միտքը չենք կորցրել։ Տեսանք ու չհամակերպվեցիքն էդ իրականության հետ, որքան էլ, որ փորձեցին մեզ դա որպես օրինաչափություն ներկայացնել։ Անգամ, եթե ողջ աշխարհն ասի, որ դա նորմալ է, մեկ ա, ես մնալու եմ իմ կարծիքին, որ դա պղծություն է։
Ախր դուք էնքա՜ն նուրբ պետք ա վարվեիք ձեր վշտի հետ, էնքա՜ն զգույշ պետք ա խոսեքի ձեր կորստի մասին, որ մենք ստիպված չլինեինք ամաչել մեր իսկ մտքերի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել