Թվում է՝ ծրագրավորումը ժամանակակից մարդու կյանքու ի հայտ է եկել միայն վերջերս՝ առավելագույնը 50-70 տարի առաջ։

Սակայն ծրագավորողի օրը նշվում է դեկտեմբերի 10-ին, և այս օրը պատահական չէ ընտրված։ Հենց այդ օրը լույս աշխարհ է եկել պատմության առաջին ծրագրավորողը։ Ադա Լավլեյսը ծնվել է 1815 թ. դեկտեմբերի 10-ին։

Ադան բանաստեղծ Ջորջ Բայրոնի և Անաբել Բայրոնի միակ երեխան էր։ Աղջկա մայրը տաղանդավոր մաթեմատիկոս և փիլիսոփա էր։ Այնպես ստացվեց, որ ծնողներն ամուսնալուծվեցին, երն Ադայի մեկ տարին անգամ չէր լրացել։ Իր հորը՝ անգլիացի հանրահայտբանաստեղծին, նա այլևս երբեք չտեսավ, սակայն երկուսի ողբերգական ճակատագրերը նման էին։ Ջորջ Բայրոնն իր ծանոթներին ուղղված նամակներում նշում էր, որ երազում է, որ իր միակ զավակը զբաղվի ինչով պատահի, բայց ոչ թղթեր սևացնելով։

Աղջիկը ծնողներից ժառանգել էր ամենալավը՝ սեր մաթեմատիկայի հանդեպ, բանաստեղծական ջիղ։

19 տարեկանում Ադան ամուսնացավ և ընտանեկան կյանքում բավականին երջանիկ էր։ Ունեցավ երեք երեխա։ Ընտանեկան կյանքը չէր խանգարում Ադա Լավլեյսին զբաղվել մաթեմատիկայով, որը նրա կյանքի կարևորագույն մասերից էր։ Ամուսինը կիրթ և հոգատար տղամարդ էր, որն աջակցում է կնոջն ամեն հարցում։

Ադան ընկերություն էր անում Չարլզ Բեբիջի հետ՝ տաղանդավոր մաթեմատիկոս, ինժեներ և փիլիսոփա, ինչպես նաև անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում վերջինիս գյուտերի նկատմամբ։ Ընկերությունը շարունակվեց ընդհուպ մինչև Ադայի մահը։

Կնոջ հիմնական աշխատանքը Բերնուլիի թվերի հաշվարկման ծրագիրն էր։ Ստեղծվեցին մի քանի ծրագրեր այս թվերի հաշվարկման համար, որոնք առաջինն էին պատմության մեջ։

Այդ ծրագրերից մեկն էլ հենց Ադայի գաղափարն էր, և ստեղծվել է շուրջ երկու հարյուրամյակ առաջ։ Անխոս, Ադան շատ ավելին կարող էր ստեղծել, եթե չլիներ մահացու հիվանդությունը, որը ծրագվորողի կյանքը վաղ խլեց։

Ադա Լավլեյսի հիշատակին ունիվերսալ ծրագրավորման լեզու է ստեղծվել, որը հենց կոչվում է Ադա։ Ամերիկացիները հարգում են կնոջ հիշատակը և մի քանի քաղաքներ անվանել են Ադա։

Կինը երկար ժամանակ հիվանդ էր։ Բուժման մեթոդները շատ էին, սակայն ոչինչ նրան չէր օգնում։ Ադան մահացավ 36 տարեկանում՝ նույն տարիքում և նույն պատճառով, ինչ հայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել