Տիեզերքն ամբողջությամբ սև է ոչ լուսավորության անբավարարության պատճառով։
«Կարելի էր ենթադրել, որ երկինքը պետք է շատ պայծառ լինի, քանի որ մեր համաստեղությունում միլիարդավոր աստղեր կան, իսկ Տիեզերքում՝ միլիարդավոր համաստեղություններ և այլ օբյեկտներ, որոնք անդրադարձնում են աստղերի լույսը», - ասում է Տենլի Հաթչինսոն-Սմիթը՝ Կալիֆորնիայի համալսարանի ասղտագիտության և աստղաֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտը։
Ֆիզիկայում և աստղագիտության մեջ Օլբերսի պարադոքս անունով հայտնի այս հակասությունը բացատրվում է տարածության-ժամանակի ընդլայնման տեսությամբ։ «Քանի որ մեր Տիեզերքն ընդլայնվում է, համաստեղությունների տեսանելի լույսը ինֆրակարմիր դիապազոնի, միկրոալիքների և ռադիոալիքների մեջ է մտնում, որոնք մարդու աչքին տեսանելի չեն», - բացատրում է Հաթչինսոն-Սմիթը։
Եվս մեկ պատճառ այն բանի, որ միջաստղային և միջմոլորակային տարածությունը խավար է թվում, այն է, որ Տիեզերքն իրենից գրեթե իեաալական վակուում է ներկայացնում։ Երկրի երկինքը մեզ կապույտ է թվում, քանի որ դրա մթնոլորտը կազմող մոլեկուլները մեծ քանակությամբ կապույտ և մանուշակագույն տեսանելի լույս են ցրում Արեգակից դեպի տարբեր ուղղություններ։ Սակայն քանի որ Տիեզերքում շատ քիչ մասնիկներ կան, աստղերի և մոլորակների մեջ չկա գրեթե ոչինչ, որը լույս կանդրադարձնի։ Իսկ երբ լույսը չի հասնում աչքերին, մենք սև գույնն ենք տեսնում։



