Եթե հայտնվեք Ամստերդամի օդանավակայանում, ապա շատ կզարմանաք՝ տեսնելով այնտեղի ժամացույցը։ Ժամացույցի ներսում լուսավորվող մարդ կա, որը նկարում է սլաքները։ Յուրաքանչյուր րոպե նա վրձնով պատկերում է ժամացույցի երկար սլաքը, ապա ջնջում այն։ Այդպես՝ 24 ժամ շարունակ, առանց դադարի։ 

Առաջին հայացքից կասկածել հնարավոր չէ, որ կիսաթափանցիկ ապակու հետևում իրական մարդ կա կանգնած։ Վերջինս կապույտ աշխատանքային տաբատ է կրում, ձեռքին ունի կարմիր դույլ, վրձին և դեղին ջնջոց։ Մարդն առանց հոգնելու նկարում է և ջնջում 24 ժամ շարունակ։ Սակայն երկար մտածելու դեպքում պարզ է դառնում, որ մարդը փակ տարածքում 24 ժամ անդադար գտնվել չի կարող։ 

Նիդերլանդների օդանավակայանոմ գտնվող զբոսաշրջիկներն իրականում ականտես են լինում արվեստի գործի՝ արված հոլանդացի դիզայների կողմից։ Սա մարդկության համար հավերժական հանելուկի՝ ժամանակի թեմատիկայով գերռեալիստիկ ինստալիացիա է։ Մարդիկ տեսնում են միայն տեսաձայնագրություն, որի ընթացքում պատկերվում են րոպեներն ու ժամերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել