Իսպանիայի Սիեռա-դե-Ալբարասին շրջանում գտնվող Գրիեգոս փոքրիկ քաղաքի քաղաքային խորհուրդը ցանկանում է գրավել երեխաներ ունեցող ընտանիքների ուշադրությունը, որպեսզի տեղի դպրոցը շարունակի բաց մնալ և գործել, իսկ քաղաքը չմարդաթափվի։ Ներկայումս քաղաքն ունի 132 բնակիչ։ Քաղաքային խորհուրդը հնարավորություն է տալիս այստեղ հեշտությամբ աշխատանք ձեռք բերելու և երեք ամիս վարձ չվճարելու։ Դրանից հետո վարձավճարը կկազմի 225 եվրո։
Քաղաքային խորհրդի նպատակն այն է, որ դպրոցում առկա լիի առնվազն 12 աշակերտ։ Ներկայումս դրանց թիվը կազմում է ընդամենը 9։
Քաղաքային իշխանությունները աշխատանքի մի քանի տարբերակ են առաջարկում՝ Paladar de Aragon ռեստորանում խոհարար, Griegos հյուրանոց-ռեստորանի մենեջեր և հեռավար աշխատանքներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



