Կարտոֆիլը շատ ժողովուրդների մոտ սննդի հիմնական տեսակն է։ Այն աճում է գրեթե յուրաքանչյուր կլիմայական պայմաններում և բավական զգայուն է տարատեսակ կենսաբանական վնասների նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ սելեկցիոներները աշխատում են կատարյալ սորտ ստեղծել, որն անկախ արտաքին պայմաններից մեծ բերք կապահովի։
Մեծ հաջողությունների են հասել հատկապես Իսրայելի գիտնականները։ Սելեկցիոներների խումբը հատուկ սորտ է ստեղծել, որը լուսավորվում է կարտոֆիլի մոտ սթրեսի առկայության դեպքում՝ ֆերմերներին թույլ տալով հասկանալ, որ աճեցման ընթացքում խնդիրներ են առաջացել։
Հեղափոխական սորտի հիմքը իռլանդական կարտոֆիլն է, որը լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Այս կարտոֆիլի աճեցման հիմնական խնդիրը միջատներն ու ջրի անբավարարությունն է։ Այս երկու գործոնները ստիպում են բերքի մեջ մեծ քանակությամբ թթվածին հավաքվել, որն էլ ազդում է սթրեսի մակարդակի վրա։ Բույսը կարող է հաղթահարել սա, սակայն մինչև որոշակի սահմանը։ Եթե այդ սահմանն անցնում է թթվածնի քանակությունը, ապա կարտոֆիլը մահանում է։

Լաբորատոր պայմաններում կարտոֆիլի քլորոպլաստում գեներ են ներմուծվել, որոնք պատասխանատու են բույսում թթվածնի առկայության դեպքում լյումինեսցենտ սպիտակուցի մշակման համար։ Եթե կարտոֆիլը սթրեսի է ենթարկվում, ապա գենը դրա մասին հայտնում է ֆերմերներին։ Լուսավորումն առանց լյումինեսցենտ լուսավորման համար նախատեսված հատուկ տեսախցիկի նկատել հնարավոր չէ։ Պարզվում է՝ կարտոֆիլն արձագանքում է ոչ միայն երաշտին ու միջատներին, այլև էքստրեմալ ջերմաստիճանին, չափազանց վառ լույսին։
Գենի պրակտիկ օգտագործումը թույլ կտա ֆերմերներին հետևել բերքին։ Լամպի պարբերական միացումը կօգնի վաղ փուլում հասկանալ առկա խնդիրները։
Ֆերմերները բարձր են գնահատել նորարարությունը և սպասում են այս ուղղությամբ այլ աշխատանքների։ Հաջորդ բանջարեղենը, որին «կզինեն» լյումինեսցենտ գենով, լոլիկը կլինի։



