Նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներին Նոր Զելանդիայի բնակավայրերից մեկում բնակիչները մտահոգված էին. ֆերմաների աշխատակիցների տաբատները բառի բուն իմաստով սկսել էին այրվել։ Դեպքերը չափազանց հաճախ էին կրկնվում։

1959 թ. իշխանությունները օրենք ընդունեցին, համաձայն որի՝ հողամասերի սեփականատերերը պետք է մաքրեին իրենց տարածքներից հալևորուկները։ Հարցը կարող էին լուծել ինչպես սեփական ուժերով, այնպես էլ հատուկ ծառայությանը դիմելով, որը զբաղվում էր այդ մոլախոտի հեռացմամբ։ Ըստ օրենքի՝ հողատերերը նյութական պատասխանատվության էին ենթարկվելու պարտականությունը չկատարելու համար։

Տնային անասուններն իրենց սննդում չեն նախընտրում հալևորուկ օգտագործել։ Սակայն Նոր Զելանդիայում այս մոլախոտը խիստ տարածված է և չի թողնում աճել հացահատւկներին ու այլ մշակաբույսերին, որոնք կենդանիների համար սնունդ են հանդիսանում։ Արդյունքում շատ ֆերմերների դաշտերում հալևորուկները մի քանի անգամ ավելի շատ էին, հետևաբար անասունները ստիպված էին լինում դրանով սնվել։

Իրավիճակի խնդիրն այն է, որ ձիերի և կովերի համար այս մոլախոտը չափազանց վտանգավոր է։ Երկար ժամանակ հալևորուկով սնվելու դեպքում կենդանիների մոտ քայքայվում է լյարդը, ինչի հետևանքով էլ սատկում են։ Պաթոլոգիան բուժել կամ թեթևացնել հնարավոր չէ։ Հենց այդ պատճառով էլ ընդունվեց խիստ օրենքը։

Հալևորուկներին արմատախիլ անելու համար ֆերմերները որոշեցին նատրիումի քլորատ օգտագործել, որով մշակում էին բույսերը։ Միջոցն իսկապես օգնեց, և հալևորուկները վերացան։ Սակայն ֆերմերները մի կարևոր հանգամանքի ուշադրություն չէին դարձրել. նյութը յուրաքանչյուր օրգանական կոմպոնենտի հետ շփվելիս կայծ է առաջացնում։

Ֆերմաների աշխատակիցների բամբակե տաբատները պատվել էին քիմիական նյութով։ Որոշ ժամանակ անց, երբ նատրիումի քլորատը կտորի հետ փոխազդեցության հետևանքով դյուրավառ միացություն էր առաջացրնում, տաբատներն այրվում էին։

Կրակ կարող էր առաջանալ յուրաքանչյուր պահի, անգամ երբ տաբատները մարդկանց հագին էին լինում։ Ցավոք, որոշ դեպքերում նատրիումի քլորատի կիրառումը հանգեցնում էր մարդկանց մահվան։

Այդ ժամանակ հալևորուկնեին ոչնչացնելու այլ մեթոդ գոյություն չուներ, այդ իսկ պատճառով ֆերմերները շարունակում էին նատրիումի քլորատ օգտագործել, սակայն արդեն հետևելով անվտանգության կանոններին։ Հետագայում, իհարկե, իշխանություններն արգելեցին նյութն օգտգործել գյուղատնտեսության ոլորտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել