Հուլիսի 13-ին ես նշեցի այն սցենարը, ինչ սպասում է մեզ հետագա ամիսների ընթացքում` ուշադրության շեղում, հարձակում Արցախի վրա, Քարվաճառի ջրհավաք ավազանի նկատմամբ գերակայություն (հղումն՝ այստեղ)
Միայն տեսնեիք, թե ամենագետ հայերի ու ամենահայրենասեր պաշտոնյաների ինչպիսի հարձակում սկսվեց իմ դեմ, թե անտեղի խուճապ եմ տարածում, Ադրբեջանը չի համարձակվի Արցախի վրա հարձակվել։
Իմ զգուշացումները հիմնված էին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության երկարամյա ուսումնասիրության և այդ պահի տեղաշարժերի վրա, ինչին արձագանքեցին հատկապես Իրանի լրատվամիջոցները, հրապարակումներում մատնանշեցին իմ դիտարկումները և հայկական կողմին կոչ արեցին ամրացնել Արցախի պաշտպանական համակարգերը։
Այնինչ ՀՀ իշխանության որդեգրած պոպուլիստական էժանագին քարոզչությունը ոչ միայն ուշադրություն չդարձրեց փորձագիտական հանրության զգուշացումներին, այլև սկսեց ծաղրել թշնամու գործողությունները, բառացիորեն հռհռաց զգոնության մեր կոչերի վրա` բթացնելով ինչպես հանրության, այնպես էլ բանակի զգոնությունը։
Այսօր խորը լռության մեջ են այն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ այս օրերին ինձ հրապարակային ծաղրում էին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մասին զգուշացնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158401713573831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել