ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄ
«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Այն ենթադրում է որևէ ուժի կողմից պետական բոլոր կառույցների նկատմամբ տոտալ վերահսկողությունը և վերագրվում էր «նախկիններին»(Մեր կազմակերպությունն էլ է միամտաբար հավատացել դրան)։
Իսկ ինչե՞ր կատարվեցին, նույն ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Շատ հետու չգնանք (դատարանների շրջափակում, Աժ շրջափակում, ՍԴ կազմաքանդում և այլն): Անդրադառնանք միայն վերջերս կատարված իրադարձություններին։ Անօրինական կարգով ԲԴԽ անդամ է նշանակվում Գագիկ Ջհանգիրյանը։ Այնուհետև քրեական գործ է թխվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը զավթում է ԲԴԽ նախագահի պաշտոնը և չնայած դատական կայացած ակտի, ըստ որի վերականգնում է Ռուբեն Վարդազարյանի, որպես ԲԴԽ նախագահի պաշտոնը, այն շարունակում է մնալ զավթված։ ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս, բայց անօրինական ձևով շարունակում է զավթած պահել պաշտոնը, որպես պաշտոնակատար։ «Ընտրություններից» հետո սկսվում է տոտալ հարձակումը համայնքապետերի նկատմամբ , ըստ էության, համայնքների զավթումը։Պետության զավթումը շարունակվում է,բայց, «պետության զավթման» դեմ նախկինում պայքարողներն, այս երևույթն այսօր ծափահարում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել