Նիկոլի արտախորհրդարանական կոալիցիան կամ սեզոնային հրաժարական պահանջողները
Ինչպես գիտեք հողատուն արտախորհրդարանական խորհրդակցական ֆորմատ է ձևավորում,սակայն դա արդեն բացահայտ նիկոլական կոալիցիա է իր բոլոր արտոնություններով և ապագա հետևանքներով:Կլինեն կարծում եմ նաև այլ ֆորմատներ,կարևորը հանրությանը և դրսի ուժերին ցույց տալն է,որ կա համազգային համախմբում,միասնություն:
Հանդիպմանը ներկա և ոչ ներկա շատերը անցյալ սեզոնին հրաժարական էին պահանջում իսկ հիմա ֆորմատ են ձևավորում հանուն «պետության»:Իրենց իրավունքն է ի՞նչ կարող ենք ասել:Շատերն էին ժամանակին պահանջում գեներալներ,համայնքապետեր, պատգամավորներ,հոգևորականներ, Սփյուռքի կառույցներ,բայց այսօր նոր իրավիճակ է և դրության տերը անհայտ ժամանակով կրկին կապիտուլյանտն է:
Մեղադրելու չի մարդիկ չեն ուզում դիսկոմֆորտի մեջ լինեն,հետապնդվեն,խնդիրներ ունենան,առանց գործ և բիզնես մնան:Ուստի կարծում եմ պայքարը կշարունակեն ոչ սեզոնային ընդդիմադիրները,հայրենասեր այն մարդիկ ովքեր 2018-ի ապրիլի 23-ից հետո մնացին նույն կարծիքին և սկզբունքին,չգնացին այս կամ այն կողմ և այսօր էլ անկախ նրանից թե քանի հոգի ընտրեց կապիտուլյանտին կրկին ունեն նույն վերաբերմունքը ինչ նախկինում:
Իրենց բոլորին էլ դուք արդեն լավ գիտեք նրանք երեք տարի շարունակ ձեր աչքի առաջ էին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/4139134669495577
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել