Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս ինստագրամյան Stories բաժնում հարցուպատասխանի միջոցով պատասխանել է հետևորդներին հետաքրքրող հարցերին:
«Դեռ թարմ է հիասթափությունս, ու լավ կլինի այդպես էլ մնա։ Ուրիշ տարբերակ չկա։ Իմ կյանքում քիչ են դեպքերը, երբ ես հիասթափվում եմ մեկից։ Միշտ փորձում եմ քրքրել, մի բան գտնել ու արդարացնել․․․ Բայց սա այդ դեպքը չէ»,- գրել է Մարիամը՝ պատասխանելով, թե որն է եղել իր վերջին հիասթափությունը։

Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե ի՞նչ անի մարդը, որից հիասթափվել է, որպեսզի ինքը ների ու վերսկսի զգացմունքները։ «Թող հանգիստ ապրի, հեռու ինձնից»,-արձագանքել է դերասանուհին։

Մարիամը նաև խոսել է առաջին սիրո մասին ու պատմել․«Մեր կողքի շենքի Արթուրիկն էր։ Անպատասխան սեր էր։ Բայց ես ինձ հպարտ էի պահում, մինչև այն պահը, երբ ընկերուհիներս խաբար տվեցին Արթուրիկին, որը տարին մեկ էր գալիս Հայաստան, այն էլ մեկ ամսով։ Պատկերացնու՞մ եք, ինչ դաժան էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել